Բաժիններ՝

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում թույլ մարզիկ չկա. Արմեն Բաբալարյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի կարծիքով` ավարտված Եվրոպայի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճած ընտրանու կազմում թույլ մարզիկներ չկան:

«Փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն ազատ ոճի ըմբշամարտի, հունահռոմեական ոճում այն մարզիկները, որոնք Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր չեն զբաղեցնում, աշխարհի առաջնությունում դառնում են մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում թույլ մարզիկ չկա: Կա միայն խնդիր՝ գոտեմարտը լավ վարելու, չվարելու, թերանալու մեջ: Եվրոպայի առաջնությունում վատ մասնակցած մարզիկները թույլ չէին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբալարյանը: 

Վերջինիս խոսքով` հավաքականի յուրաքանչյուր անդամ նույն նախապատրաստական փուլն է անցնում, գուցե ամեն ինչ կապված է մարզիկների հոգեբանական պատրաստության հետ:

«Մենք պետք է ազատվենք այն ըմբիշներից, որոնք ոչինչ չեն անում պարտվելուց հետո, պետք է սերնդափոխություն անել թիմում»,-ասաց մասնագետը: 

Անդրադառնալով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի` բրոնզե մեդալի համար գոտեմարտին չմասնակցելուն, Բաբալարյանն ընդգծեց, որ Ալեքսանյանը Հայաստանի համար շատ մեդալներ է նվաճել և կարիք չկա խոսել նրա արժանիքների մասին: 

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ ԵԱ-ի քառակի ոսկե մեդալակիր, իսկ Կարեն Ասլանյանը նվաճեց արծաթե մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս