Բաժիններ՝

Ավինյանը գործուղման մեջ է, «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին

«Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի)՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գործուղման մեջ է։

«Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- գրել է Կոստանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս