
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավածներում. Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկ:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: