Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Գազպրոմի» օբյեկտի վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով վնասվել է «Գազպրոմ գազաբաշխում Բելգորոդ» ԲԸ-ի ցածր ճնշման բաշխիչ վերգետնյա պողպատե գազատարը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 11 հարձակում են իրականացրել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։

«Ապրիլի 9-ին ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Շեբեկինոյում վնասվել է «Գազպրոմ գազաբաշխում Բելգորոդ» ԲԸ-ի ցածր ճնշման բաշխիչ վերգետնյա պողպատե գազատարը: Ապրիլի 10–ին ուկրաինական ԱԹՍ-ն զինամթերք է նետել «Ռոսսետի ցենտր»-«Բելգորոդէներգո» ՓԲԸ մասնաճյուղի 110 կՎ էլեկտրակայանի վրա», – ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման պատճառով ԼԺՀ-ում անջատվել է բարձրավոլտ գիծը` առանց էլեկտրամատակարարման թողնելով Ստախանովի ֆերոհամաձուլվածքների գործարանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930