Բաժիններ՝

Սեր, խանդ, զվարճալի իրավիճակներ․ Նարեկ Դուրյանի «Օ՜ լա լա, մսյո Պոլ» կատակերգությունը «Բոհեմ»-ի խաղացանկում է

Նարեկ Դուրյանի նոր «Օ՜ լա լա, մսյո Պոլ» ներկայացումը, որը դասական ֆրանսիական կատակերգություն է, համալրել է «Բոհեմ» թատրոնի խաղացանկը։

Նարեկ Դուրյանը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, նշում է՝ ներկայացման հիմքում ընտանեկան դասական եռանկյունի է, որն այստեղ քառանկյունի է դարձել. ամուսիններն ունեն նոր սիրելիներ, պետք է բաժանվեն ու պատ քաշեն տան մեջ։

«Իսկական իրավիճակային կատակերգություն է: Այս ներկայացման պարագայում որոշեցի անպայման երկու բան անել․ առաջինը՝ գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում. երևի կարոտել եմ։ Բոլոր գործող անձիք ֆրանսիացիներ են, միայն մեկն է իտալացի։ Երկրորդը, որ որոշեցի նոր խմբի հետ աշխատել, քանի որ ցանկացա՝ թատրոնում բազմազանությունը շատ լինի»,-նշում է Դուրյանը։

Դերերում են Նարեկ Դուրյանը, Սամվել Թոփալյանը, Աննա Մարտիրոսյանը, Լիա Զախարյանն ու Խաչիկ Դարբինյանը։

Բեմադրությունը` Նարեկ Դուրյանի, բեմադրիչի օգնականներն են Թելման Առաքելյանն ու Սիրանուշ Երիկյանը, պրոդյուսերը Քրիստինե Հովհաննիսյանն է։ «Օ՜ լա լա, մսյո Պոլ» ներկայացումը բեմում կլինի ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին, 15-ին, 16-ին և 18-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս