
ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ նպատակ ունենալով բարելավել գիշերային անվտանգությունը և նվազեցնել հնարավոր լարվածությունը։
Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտից ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածի երկայնքով՝ գիշերային անվտանգությունն ու ապահովությունը բարձրացնելու և հնարավոր լարվածությունը թոթափելու համար։ Մեր դիտորդները ամեն ժամ հավատարիմ են մնում շարունակական ներկայությունն օր ու գիշեր ապահովելուն»,-նշված է տարածված գրառման մեջ: