Բաժիններ՝

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել են

Ապրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։

Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել են անցորդի բջջային հեռախոսն ու փորձել փախչել։
Տուժողից ընդունվել է հաղորդում։

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Օտարերկրացին, Վ․Ս․-ն և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930