«Բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու». Մարտուն Գրիգորյան

Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ։

Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։

Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։

Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին։

Առայժմ՝ այսքանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930