«Մեղմ արարքների համար քրեական գործ են հարուցել, ազատազրկել, բայց սպառնալիքի դեպքում չեն արել». Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ ատելության խոսք տարածվում է միայն այն հարթակներում, որոնք չեն վերահսկվում, եթե վերահսկվեն, ապա տարածողները ստիպված կլինեն պահպանել կանոնները։

«Ատելության խոսքի տարածման հետ կապված մենք դիմել ենք Դատախազություն, ԱԱԾ, խոսքը վերաբերել է նրան, որ եղել է խոսք կանանց, երեխաների մասին, ընդհուպ, որ նրանց պետք է ոչնչացնել։ Նման մի քանի դրվագներ եղել են։

Մենք նաև համեմատում ենք, շատ ժամանակ ավելի մեղմ արարքների համար քրեական գործ է հարուցվել, նույնիսկ ազատազրկվել են։ Սակայն այս դեպքում, որ շատ կոշտ է ու հասարակության համար սպառնալիք, որևէ բան չի արվել»,- ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով հանձնաժողովի տարեկան զեկույցը՝ շեշտեց Տիգրան Հակոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս