Պռոշյանում ակցիայի վայր բերվեցին կարմիր բերետավորները

Այսօր վաղ առավոտից Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը: Նրանք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից պահանջում են, որ այս տարածքը սպասարկի Երևան քաղաքի ավտոբուսը։

«Այն պետք է հասնի մինչև Պռոշյան ու հետադարձ անի։ Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար։ Եթե խախտում են այդ իրավունքը, մենք էլ մյուսների տեղաշարժի իրավունքը կխախտենք ու թույլ չենք տա` գործի այս խճուղին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Քիչ առաջ ակցիայի վայր բերվեցին կարմիր բերետավորները։

Տեսանյութեր

Լրահոս