Բաժիններ՝

Ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականն ունի 5 ներկայացուցիչ:

57 կգ քաշային կարգում քառորդ եզրափակչից պայքարի մեջ կմտնի Մանվել Խնձրցյանը: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:

65 կգ քաշում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում կմրցի Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ:

70 կգ քաշում Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանի մրցակիցը լեհ Մատեուշ Լուշինսկին է:79 կգ քաշում որակավորման փուլում Հայկ Պապիկյանը կմրցի Ուկրաինան ներկայացնող Վասիլ Միխայլովի հետ

97 կգ քաշում Գուրգեն Սիմոնյանը որակավորման փուլի արգելքը կփորձի հաղթահարել՝ մրցելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մոգամեդ Կուրբանովի հետ:

Ապրիլի 8-ին պայքարի մեջ կմտնեն 61 կգ, 74 կգ, 86 կգ, 92 կգ և 125 կգ քաշային ըմբիշները:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս