Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 4-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ինչպես փոխվարչապետի գրասենյակից, հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկվել են սահմանազատման գործընթացի ընթացքը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ու տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները:



