
Չեմ կարդում կնոջս ստատուսները, նրան սիրում եմ որպես իմ կին, այլ ոչ թե ստատուսների հեղինակ. Արմեն Քոլոյանը՝ կնոջ՝ արցախցիներին վիրավnրելnւ մասին․ Tert. am

Ոչ, ես ոչ իմ տիկնոջ, ոչ էլ ուրիշների ստատուսները չեմ մեկնաբանում։ Այսպես արձագանքեց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես կմեկնաբանի տիկնոջ՝ Շուշանիկ Ղազարյանի հայտարարություններն արցախցիների մասին:
Ճշտող հարցին՝ իսկ համակարծի՞ք է, որ արցախցիները «մեր հացը լափում են և Աստծուց մոռացաված դժբախտներ են», նա նորից կրկնեց, որ չի մեկնաբանում:
Քոլոյանը միայն հավելեց. «Չեմ էլ կարդում կնոջս ստատուսները, և նրան սիրում եմ որպես իմ կին, այլ ոչ թե ստատուսների հեղինակ»:
Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր որ Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասին: