Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում

ՆԱՏՕ-ի անդամ երկրները մարտի 31-ին մեկնարկում են Ramstein Flag 2025 լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը: Այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Վարժանքներին գործի է դրվել ՆԱՏՕ-ի 15 երկրների 90 ռազմական ինքնաթիռ։ Թռիչքներ իրականացնելու համար կգործարկվեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազաները։ Գործողությունների կառավարումը կիրականացվի Նիդեռլանդների Leeuwarden ավիաբազայից:

Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, Ramstein Flag 2025-ը բազմապլանային զորավարժություններ են՝ ուղղված համակցված մարտական գործողություններ վարելու կարողությունների նախապատրաստմանն ու ցուցադրմանը:

Զորավարժությունների շրջանակներում, մասնավորապես, կկատարելագործվի գործողությունների իմիտացիան հակաօդային պաշտպանության խորը էշելոնացված համակարգի դեմ, եթե ՆԱՏՕ-ի ուժերը գործի դրվեն հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31