Սարիկն անում է այն, ինչ անում է վեցնոցը՝ դավաճանությունն ու սեփական վիժվածքությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ղարաբաղն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ այնտեղ չծառայեին»: Էս մտքի հեղինակը Ալիևի վեցնոցի Գյումրիի քաղաքապետի թեկնածուն է:

Սարիկն անում է այն, ինչ անում է վեցնոցը՝ դավաճանությունն ու սեփական վիժվածքությունը քողարկել մտացածին վատով:

Արցախը վատ տեղ էր, դրա համար ենք հանձնել: Շուշին դժգույն քաղաք էր, դրա համար ենք հանձնել: Սա է սրանց «տրամաբանությունը»: Սրանց դուրս տվածների համատեքստում փառք տանք Աստծուն, որ 88-ի երկրաշարժի պահին Հայաստանի ղեկավարի աթոռին վեցնոցը չէր շպրտած, Սարիկն էլ Լենինականի գործկոմի ղեկավարի ժ/պ-ն չէր, թե չէ տալու էին թուրքին՝ որպես այդ պահին աշխարհի ամենավատ, ամենադժգույն, ամենակործանված վայր:

Մի օր վեցնոցը չի լինելու, և մենք դա տեսնելու ենք: Նաև տեսնելու ենք, թե իր դուրս տվածների համար Սարիկն ինչ պատասխան է տալու հայրենի Արցախի պաշտպանության համար կյանքը տված հայ մարդկանց զավակներին»:

Տեսանյութեր

Լրահոս