Բաժիններ՝

Վրաստանում կարգելվի նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» և դրան կից կուսակցությունները հակասահմանադրական կճանաչվեն և այլևս չեն կարողանա մասնակցել ընտրություններին։

ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք – դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Այս փուլում արդեն պարզ է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունն ամուր իրավական հիմք կհանդիսանա այս կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար, և ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31