
Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ կան կադրեր Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից

Թուրքիայի մի շարք քաղաքներում ընթանում են բողոքի ցույցեր և ակցիաներ՝ հաջակցություն Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ, «Ժովովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ընդդիմության մոտեցումները և հրապարակել 5։30 րոպե տևողությամբ տեսանյութ։
Ընդդիմադիր «kronos» լրատվական կայքի նշմամբ, հրապարակված տեսանյութը ուշագրավ է նրանով, որ այնտեղ ներառված են կադրեր 2024-ին Վրաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերից, որտեղ բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև։