«Չափազանց կարևոր իրադարձություն է կատարվել». Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին՝ շեշտելով, որ զրույցի առաջին արձանագրումն ըստ էության Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերության նկատմամբ հետաքրքրությունների վերահաստատումն էր։

«Օրակարգը գործող վարչակազմի համար նույնքան հրատապ է, նույն արձանագրումը կա նաև մեր դեպքում։ Խոսակցության երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես՝ խաղաղության գործընթացը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի վերաբերյալ բանակցություններն այդպիսով հաջողությամբ ավարտելը։ Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, ուժի մեջ մտնի երկու երկրներում։

Իհարկե, փոխադարձաբար արձանագրել ենք, որ առավել ևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ։ Պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու նպատակով Մարգարայի անցակետը 10 օրով բացելու մասին։

Կարդացեք նաև

«Այսքանով տեղի ունեցածն աննախադեպ չէ։ Եթե չեմ սխալվում, 2023 թվականի հունվարին նույնպես բացվեց, որպեսզի ՀՀ կառավարության կողմից հումանիտար օգնությունը հասցվի Թուրքիա՝ երկրաշարժի գոտի։ Իհարկե, կարևոր իրադարձություն է, բայց նկատի ունեմ՝ աննախադեպ չէ, չէի ուզենա այդ իրադարձությունը թերագնահատել, մյուս կողմից՝ չէի էլ ցանկանա գերագնահատել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս