
Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոն

Ապրիլի 3-5-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոն, որը կազմակերպվում է Ռոսկինոյի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Երևանը ավանդական ջերմությամբ կընդունի ռուսական ֆիլմերի ցուցադրությունները։ Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես նորագույն, այնպես էլ ավելի վաղ շրջանի ֆիլմեր, որոնք ներկայացնում են ռուսական կինեմատոգրաֆը։
Անվճար ցուցադրությունների հարթակ կհանդիսանա «Կինոմոսկվան»։
«Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025»-ի ծրագրում կներառվի հինգ ֆիլմ: Դրանց թվում են անցյալ տարվա կինովարձույթի առաջատարներից երկուսը՝ հեքիաթային ընտանեկան բլոկբաստեր «Հրահանը» (ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի)՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մոտիվների, և պատմական մելոդրամա «Խորհրդային Միության Սերը» (ռեժ. Նիկիտա Վիսոցկի, Իլյա Լեբեդև)՝ «ժամանակի պատմություն, պատմված՝ զգացմունքի միջոցով», ինչպես նշում են ֆիլմի հեղինակները։ «Խորհրդային Միության Սերը» դարձել է ռուսական հեղինակավոր «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխության հաղթողներից մեկը՝ ստանալով վեց մրցանակ:
Անիմացիոն լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրի բանաձևը» (ռեժ. Արտյոմ Մինակով) հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ 2025 թվականին ռուսական կինոփառատոնները տեղի են ունենում Մեծ հայրենական պատերազմի 80-ամյակի շրջանակներում: Հայաստանի կինոցուցադրությունների ծրագիրը ներառում է նաև երկու ռազմական դրամա՝ «Պոդոլսկի կուրսանտները» (ռեժ. Վադիմ Շմելյով) և «Առաջին Օսկարը» (ռեժ. Սերգեյ Մոկրիցկի)։