Բաժիններ՝

Գողոնը հայտնաբերվել է 17-ամյա երիտասարդի բնակության վայրի նկուղում

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչ 17-ամյա երիտասարդը հոկտեմբերի 23-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից ավտոկայանատեղիից գողացել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի դիստրոնիկ համակարգը:

Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված տուժողից ընդունվել է հաղորդում, որը սակայն նշել է, որ նախկինում հաղորդում չի ներկայացրել, քանի որ կատարվածի մասին իմացել է ոստիկանության ծառայողներից:

Նա նշել է, որ իրեն պատճառվել է 700.000 դրամի գույքային վնաս:

Խուզարկությամբ 17-ամյա երիտասարդի բնակության վայրի նկուղում գողոնը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս