Բաժիններ՝

Փարոսներն ու լապտերները

Մի անգամ Պաիսիոս Աթոսացու խուցը մի մարդ եկավ ու սկսեց հարցուփորձ անել.

– Վանականներն ինչո՞ւ են նստում այստեղ: Ինչո՞ւ աշխարհ չեն գնում հասարակական ծառայության:

– Իսկ մի՞թե փարոսները չպետք է ժայռերի վրա լինեն,- պատասխանեց ծերը,- թե՞ կհրամայեք, որ դրանք էլ քաղաք տեղափոխվեն և միանան փողոցի լապտերների աշխատանքին:

Փարոսներն իրենց ծառայությունն ունեն, լապտերներն՝ իրենց: Վանականը քաղաքային մայթերի վրա կախված և անցորդներին լուսավորող լամպ չէ, որ նրանք չսայթաքեն:

Կարդացեք նաև

Վանականը բարձր ժայռերին կանգնած փարոս է, որ կոչված է ծովերում և օվկիանոսներում լուսավորելու, որպեսզի նավերը ճիշտ ուղով ընթանան և հասնեն իրենց գլխավոր նշանակետին՝ Աստծուն:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30