
Եգիպտացորենի հաց

Բաղադրությունը՝
- Ալյուր- 1 բաժակ
- սպիտակ եգիպտացորենի ալյուր- 1 բաժակ
- ձու- 1 հատ
- ձեթ- 1/2 բաժակ
- մածուն- 1 բաժակ
- եգիպտացորեն- 1 տարա
- սոխ- 1 հատ
- կանաչ պղպեղ- 1 հատ
- պանիր- 1 բաժակ (քերիչով անցկացրած)
- կարմիր պղպեղ- 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը՝
Ձուն, մածունը, ձեթը լավ խառնել, ավելացնել մանր խորանարդներով կտրատած սոխը, պղպեղը, ավելացնել կարմիր պղպեղը, պանիրը։
Այնուհետև ավելացրեք ալյուրն ու լավ խառնել։ Թխել թուջե տապակի մեջ՝ 30-35 րոպե։