Բետոնը լցնում են Երևանի գլխին, բայց քաղաքապետարանը չկա, որովհետև բռնող մարմինը Ավինյանի դասարանցին է

Խոսում եք առաջնահերթությունից, բայց քաղաքի շինարարական հրապարակներից, որ դուրս ես նայում, լացդ գալիս է, չկա քաղաքապետարան: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Զրո է քաղաքապետարանը, որ գնա, ասի՝ ընկե՛ր ջան, շինարարության տեղից որ դուրս ես գալիս, նվազագույնն անվադողերդ լվացրա, իսկ դա լինում է քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի ուղիղ դիմաց: Ինչի՞ համար, որովհետև այդ բռնող մարմինն էլ Տիգրան Ավինյանի դասարանցին է, օրինակի համար։

Ես էլ հրապարակային ասում եմ՝ տղե՛ք, մի հատ գնացուցակ փակցրեք, ասեք՝ մի անգամ խախտումը՝ 100 դոլար, մշտականը՝ 500, այն մեկը՝ 2000»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց, թե կալանավորված վարչության պետ ունեին, ով ասում էր՝ եղել է Չինաստանում գործուղման, զարմացած էր մնացել, որ մի հատ փոշի դուրս չէր գալիս: «Ասում էր՝ Երևանը ե՞րբ է գալու հասնի այ դրան, կամ ասենք վարչական վերաքննիչ դատարան, որ գնում ես, էն MLMining-ը ցեմենտ-բետոնը հանում, լցնում է Երևանի գլխին։ Բա քաղաքապետարանն ո՞ւր է, ժողովո՛ւրդ, թե MlMining-ն էլ է քպ-աշունչ վայրերի հետ մոտիկ»,- ասաց նա:

Մանուկյանը հայտարարեց, թե 50 անգամ ասել է՝ Երևան քաղաքն ի վիճակի է կանաչ բոնդեր թողարկելու:

«Ասել եմ մեխանիզմը բացատրեմ, գնորդին էլ գտնեմ, բերեմ, առնենք մաքուր էլեկտրական ավտոբուսները բերենք: Հասկացե՞լ եք, միգուցե հասկացել եք, քայլ արե՞լ եք, ո՛չ, զրո: Հետևաբար կարող եմ ասել՝ ոչ մի բան չեք ուզում դուք, կամ չեք հասկանում, ոնց ուզում եք, դուք մեկնաբանեք: Զարգացման ծրագիրը ներկայացնելուց էլ դուք պիտի ասեք՝ մեր կատարողականը եղել է 80%, այսքան տոկոս»,- հայտարարեց Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս