Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ Հեռախոսզրույցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քնարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները պահանջում են, որպեսզի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բոլոր հարցերի շուրջ լինեն ավելի շատ խորհրդակցություններ։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ աջակցում են Թրամփի նախաձեռնողական քայլերին՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին։

Էրդողանը լիակատար համոզմունք է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն և Թուրքիան որպես երկու դաշնակիցներ նոր ժամանակաշրջանում կշարունակեն իրենց համագործակցությունը համերաշխության, անկեղծության և արդյունքի վրա հիմնված ձևով ։

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Սիրիայի հարցին և ընդգծել, որ իրենց համար կարևոր է այդ երկրի վերականգնման գործում ԱՄՆ-ի դերը, Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը, որը թուլյ կտա սիրիացիներին վերադառնալ իրենց երկիր։

Նախագահ Էրդողանը նշել է, որ նոր շրջանում ԱՄՆ-ից քայլեր են ակնկալվում ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ Թուրքիայի շահերը հաշվի առնելով։ Ընդգծվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «CAATSA»-ի պատժամիջոցները, ավարտին հասցնել «F-16» կործանիչների գնման գործընթացը և վերջնականացնել Թուրքիայի մասնակցությունը «F-35» ծրագրին՝ ռազմարդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս