Բաժիններ՝

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Մարտի 13-ի ժամը 14.20-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 12.15-ից 13.15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր անուշադրությունից, Տիտոգրադյան փողոցում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 220 հազար դրամ:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վիլնյուսի փողոցի 36-ամյա բնակչուհին:

Ժամը 16-ին նա Խորենացի փողոցում հայտնաբերվել և տարվել է Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ 36-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել է գումարը: Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս