
«Ինչպես նախագահը կասեր` «Стержень» ունեցեք…». Լևոն Նազարյան

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին երեք շաբաթվա զարգացումների արդյունքը փաստացի եղավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի առաջատար քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ նորովի մեկնարկված քաղաքական հետապնդման փորձն… ականատեսն ենք Հանրապետական կուսակցությանը` 2018թ. իր պահած խրամատից դուրս դնելու ձգտմանը:
Այս տարիների ընթացքում ձևավորված դառը փորձը վկայում է երրորդ նախագահի ուղղությամբ ձեռնարկվող հետապնդման փորձերը կապիտուլյանտների կողմից նոր արկածախնդրության գնալու ցանկության մասին։
Գրեթե բոլորին ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ներկայությունն այն հիմնական պատվարներից մեկն է, որն ապահովում է դեռևս գոյատևող պետականության լինելիությունը։
Ինչպես նախագահը կասեր` «Стержень» ունեցեք…»։