Բաժիններ՝

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ փետրվարի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի փետրվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 28.26 գրամ թմրանյութերի նմանվող զանգվածներ, 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 152 պարագա, 9 wi-fi սարք, 19 կտրող-ծակող առարկա, 130.75 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր:

Թվարկած բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս