Բաժիններ՝

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ինդիան Ուելսի մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարում:

Ինդիան Ուելս քաղաքում մեկնարկած մրցաշարի կանանց մենախաղի մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 232-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսի հետ:

1,5 ժամ ձգված մրցախաղից հետո Ավանեսյանը հաղթել է երկու սեթում` 6:4, 6:4 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

WTA-1000 կարգի Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից: Մաստեր կարգի մրցաշար է համարվում 1990 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս