Հանձնարարված է կարգավորել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններին՝ Ազգային ժողովին, արտգործնախարարությանը, մյուս բոլոր նախարարություններին և այլ մարմիններին, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ որևէ գործառույթ ունեն՝ համատեղ հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կամ ցանկացած այլ ֆորմատով, հանձնարարված է մաքսիմալ ինտենսիվացնել շփումները ռուս գործընկերների հետ:

Համապատասխան կառույցներին հրահանգվել է ակտիվորեն մասնակցել իրենց գծով բոլոր նիստերին, գործուղումներ ու հանդիպումներ նախաձեռնել, մի խոսքով՝ հարաբերությունները կարգավորել:

Թե ինչով է պայմանավորված նման հանձնարարականը, դժվար է ասել, սակայն կառավարության կուլիսներում կան խոսակցություններ, որ իշխանություններն, ամենայն հավանականությամբ, գիտակցել են, որ արտաքին քաղաքական ճակատում կտրուկ շրջադարձերը, մեղմ ասած, ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, տնտեսական առումով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31