
Մասկը հայտարարել է, որ Սորոսը փորձում է խանգարել Թրամփի քաղաքականության իրականացմանը

ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության իրականացմանը:
Վիսկոնսինի նախկին նահանգապետ Սքոթ Ուոքերը գրառում է կատարել, որտեղ պատմել է ԱՄՆ-ում բյուջեի քվեարկության վրա Սորոսի ազդեցության մասին:
Նրա խոսքով՝ Սորոսը ձգտում է հասնել նահանգում ընտրական շրջանների տարածքների վերաբաշխմանը, որպեսզի հանրապետականներին զրկեն Ներկայացուցիչների պալատում երկու տեղից և արգելափակեն Թրամփի օրակարգը:
«Հենց դա է նրա նպատակը»,-ի պատասխան գրել է Մասկը: