Ռումինիան խաղաղապահներ չի ուղարկի Ուկրաինա

Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ համաձայն չէ խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս  մասին վարչապետը հայտարարել է Romania TV-ի եթերում։

«Ես արդեն խոսել եմ նախագահի պաշտոնակատար Իլիե Բոլոժանի հետ, և սա այն որոշումն է, որի մասին նա կհայտարարի մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում», – նշել է Չոլակուն։

«Նախ թող խաղաղություն լինի։ Ռումինիան պետք է կայունացնի իրավիճակը Ռումինիայում, մենք ունենք ամենաերկար սահմանն Ուկրաինայի հետ, մենք ունենք Սև ծով։ Ռումինիայի համար ավելի հեշտ է ամրապնդել արևելյան թևը Ռումինիայի տարածքում, այլ ոչ թե հակամարտության գոտում զորքեր տեղակայել»,- հավելել է նա։

Մարչել Չոլակուն պնդել է, որ Ուկրաինայում կայուն և շուտափույթ խաղաղություն հաստատելու ջատագովներից մեկն է, քանի որ «այդ պատերազմում ամեն շաբաթ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում»։

Տեսանյութեր

Լրահոս