Կայենական դրոշմ կա սրանց ճակատին: Եղբայրասպանի. Նարեկ Գալստյան

24news.am-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը գրել է.

«Հիշու՞մ եք, թե ինչ էր ասում ՀՀ նիկոլականների առաջնորդը, թե դեռ պիտի հասկանանք՝ ում ասածով էր Ռուբեն Վարդանյանը Արցախ մեկնել: Հիշու՞մ եք, թե ինչ զազրելի հակաքարոզչություն էին անում իշխնամերձ շրջանակներն ընդդեմ Ռուբենի:

Հիշու՞մ եք, որ քպ-ի քարոզչական գուրու Ռոման Բաղդասարյան կոչվող տականքը ոնց էր շնորհակալություն հայտնում Ալիևին Ռուբենին գերեվարելու համար: Ալիևն ու Ադրբեջանը մեր թշնամին է, այստեղ ամեն ինչ պարզ է: Բայց մենք ոչ բարով իշխանություն ունենք, որն ամեն ինչ այս ընթացքում արեց, որ արդարացնի թշնամու հակամարդկային գործողությունները Ռուբեն Վարդանյանի և մյուսների հանդեպ: Այս մարդու վրայի կտտանքների նշանների համար հավասար պատասխանատու են քպ-ն ու ալիևյան կլանը: Կայենական դրոշմ կա սրանց ճակատին: Եղբայրասպանի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս