
Freedom House. Թուրքիան ազատությունների անկման ցուցանիշով 7-րդն է աշխարհում

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատություններն աշխարհում» ամենամյա զեկույցը, որտեղ Թուրքիան վերջին 10 տարում ազատությունների ամենաշատ անկում գրանցած երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ կորցնելով 22 միավոր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցի համաձայն՝ ամենամեծ անկումը գրանցել է Նիկարագուան, որին հաջորդում են Թունիսը, Սալվադորը, Տանզանիան, Նիգերը, Հոնկոնգը և Սերբիան։ Նույն ցուցանիշով Թուրքիայի կողքին է նաև Վենեսուելան։
Այսպիսով, Թուրքիան շարունակում է մնալ «ոչ ազատ» երկրների ցանկում, որտեղ այն ներառվել էր դեռևս 2018 թվականին։
Freedom House-ը նշում է, որ 2024 թվականին աշխարհում ազատությունների մակարդակը շարունակում է նվազել: Ընդհանուր առմամբ 60 երկրում արձանագրվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումներ։