Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին ամերիկյան բանաձևի օգտին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նախագծին հավանություն է տվել 10 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, հինգը քվեարկել է դեմ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից ոչ մեկը չի կիրառել վետոյի իրավունքը։ Ռուսաստանի և մյուս երկրների առաջարկած փոփոխությունները չեն ընդունվել։

Ավելի վաղ Վաշինգտոնն այդ նույն բանաձևը ներկայացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այն ընդունվել է, սակայն միայն Եվրոպայի առաջարկած փոփոխություններով, որոնցով դատապարտվում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններն Ուկրաինայում։

«Ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին» ռուսական լրացումը մերժվել է։

Ամերիկյան բանաձևում Ռուսաստանը չի համարվում ագրեսոր և չի հիշատակվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը։ Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, դատապարտվում են ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում մարդկային կորուստները։

Բանաձևը կոչ է անում շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղություն հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս