
Թուրքիան ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ է ընդունել 2025թ. հունվարին

2025 թվականի հունվարին Թուրքիան օտարերկրյա այցելուների թվում արձանագրել է 6.06% աճ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարության համաձայն՝ հունվարին Թուրքիան ընդունել է 2․1 միլիոն զբոսազրջիկի։
Ըստ ցուցանիշների՝ ամենաշատ թվով տուրիստներ եղել են Իրանից (240․643):
Հաջորդում են Ռուսաստանը՝ 203․733 այցելուով, և Բուլղարիան՝ 165․792 այցելուով: Գերմանիան և Վրաստանը նույնպես ընդգրկված են այն երկրների առաջատար հնգյակում, որտեղից ամենաշատ զբոսաշջիկներն են մեկնել Թուրքիա։