Բաժիններ՝

Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, նաև՝ բուք

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15…-17 աստիճան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս