Բաժիններ՝

Վարչապետի աշխատակազմը բժշկական խալաթներ է գնել

Օրերս վարչապետի աշխատակազմը խալաթներ է ձեռք բերել։ Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով։

Վարչապետի աշխատակազմի և «Արման Հովհաննիսյան» ԱՁ-ի միջև այդ նպատակով կնքված պայմանագրի գինը 390.000 դրամ է։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի` գումարի շրջանակում մատակարարը պարտավորվել է ձեռք բերել «Իդեալ դոկտոր» ֆիրմայի 60 ոչ ստերիլ բժշկական սպիտակ խալաթ։ Մատակարարման հասցե է նշվել Կոմիտաս պողոտայի վրա ինչ-որ հասցե։

Ի դեպ, «Արման Հովհաննիսյան» ԱՁ-ն, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի, ունիվերսալ մատակարար է. 2019 թվականից պետական տարբեր գերատեսչությունների մատակարարում է տնտեսական ապրանքներ, գրասենյակային ու գրենական պարագաներ, դրոշմակնիքներ, անգամ՝ շինանյութ, և այլն:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս