Բակո Սահակյանին և մյուսներին այնտեղից դուրս բերելու հարցով էի զբաղված, ոչ թե հանրահավաքով. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:

Ինչո՞ւ «չի կրել» Նիկոլ Փաշինյանին հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է՝ ժողովուրդը բավարար չափով չի քվեարկել:

«Ժողովրդի մեծամասնությունը ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, ուրիշ ի՞նչ ասեմ»,- հավելեց նա:

Հակադարձմանը՝ ինչո՞ւ Արցախի համար Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին չի գնացել, Քոչարյանն ասաց, որ իր ամբողջ թիմը եղել է այնտեղ:

Կարդացեք նաև

«Եղել է իմ ամբողջ թիմը, արվել է հայտարարություն, որն ընդունվել է իմ մասնակցությամբ: Իսկ այդ պահին ես օրը 5-6 անգամ կապի մեջ էի Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ և այլ մարդկանց: Բաներ կա, հիմա չեմ կարող ասել, այո, առաջարկել եմ տարբերակներ գտնել նրանց այնտեղից հանելու համար: Կգա ժամանակը, դրա մասին միգուցե ավելի բացահայտ կպատմեմ: Այդ պահին իմ մտահոգությունը դա էր:

Աչքիս առաջ էր, որ այդպես է լինելու, ինչն այսօր տեսնում ենք, այդ խայտառակ դատավարությունը: Իրենք այնտեղ չպիտի հայտնվեին, ՀՀ-ն ամեն ինչ պիտի աներ գոնե այնտեղից հանելու համար վերջին օրերին, եթե պետք է՝ ուղղաթիռ ուղարկեր, պայմանավորվեր ռուս խաղաղապահ ուժերի հետ: Ես փորձում էի այդ հարցն առանց այս իշխանությունների լուծել»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս