![](/banners/BeFunky-design.jpg)
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը կարող է կասեցվել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-Ys3PYvVQqGERBJI.jpg)
Արբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանում և Ադրբեջանում ադրբեջանական և ռուսական պետական լրատվական գործակալությունների ներկայացվածության մեջ առկա անհավասարությունը վերացնելու նպատակով Ադրբեջանում կաշխատեն «Ռոսիա սեգոդնյա»-ի նույնքան թղթակիցներ, որքան Ռուսաստանում «Ազերթաջ»-ի թղթակիցներն են։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ «Ռոսիա սեգոդնյա»-ի Բաքվի մասնաճյուղում, որը գործում է «Սպուտնիկ Ադրբեջան» անվամբ, ներգրավված է մոտ 40 աշխատակից։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ մասնաճյուղը կլուծարվի և «Ռոսիա սեգոդնյա»-ն կշարունակի աշխատել Ադրբեջանում մեկ թղթակցի հետ, քանի որ «Ազերթաջ»-ը ՌԴ-ում մեկ թղթակից ունի։