Բաժիններ՝

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 9-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Դիլիջանի և Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս