Բաքվի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսին․
«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար, մեր արդար ու պարզ մարդկային իրավունքն իրացնելու համար։
Մինչդեռ համազգային մակարդակում մենք դեռ տարօրինակ մի ընդարմացման մեջ չենք էլ գիտակցում, որ ոչ մի հայ և հայաստանցի չպետք է հայտնվի թշնամու բանտում, իսկ, Աստված մի արասցե, հայտնվելու դեպքում, մենք՝ որպես ազգ և պետություն, պետք է հնարավոր և անհնարին ամեն ինչ անենք վերջինիս ազատության և տունդարձի համար։
Մի խումբ հայեր Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտում են, և եթե մենք չդադարենք խոշոր առումով այս անպատվությունը և ամոթալի խարանը չնկատելու տալ, հաջորդը լինելու ենք հենց մենք՝ լինելու է մեզանից յուրաքանչյուրը»,- գրել է նա։