![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինան աշխատում է ադրբեջանական գազի Եվրոպա տարանցման հնարավորության ուղղությամբ. ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/gaz.png)
Ուկրաինան ներկայում աշխատում է Ադրբեջանից եվրոպական երկրներ գազի մատակարարմանը մասնակցելու ուղղությամբ։ Դրա մասին փետրվարի 7-ին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին, գրում է Цензор.НЕТ-ը։
Նա նշել է, որ խոսքը կոնկրետ ադրբեջանական գազի, այլ ոչ թե այն այլ ծագման գազով փոխարինելու մասին է։
Գեորգի Տիխին նշել է, որ Ուկրաինան տարբեր ազդանշաններ է տեսնում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից, սակայն կարծում է, որ երկրի կառավարությունը պետք է նախօրոք ապահովեր ռեսուրսների, դրանց մատակարարումների և էներգետիկ անվտանգությունը, ինչպես դա արեցին եվրոպական այլ երկրներ։