Բաժիններ՝

Աբովյանում տեղի ունեցած դանակահարության հետևանքով վիրավորում ստացած 22-ամյա տղամարդը մահացել է

Փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է հունվարի 1-ին Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով վիրավորում ստացած 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ հունվարի 1-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։

Պարզվել էր, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել էր փոխադարձ հարվածների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս