Ես եմ հրաժարվել մասնակցել ԱՄՆ-ում նախատեսված պանելային քննարկմանը, իմ անունը ոչ ոք չի հանել. Գեղամ Ստեփանյան

Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել, թե Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի պատճառով Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում նախատեսված «Ձայներ ճաղերի հետևում. լուծումների վրա հիմնված պաշտպանություն խղճի բանտարկյալների համար» (Voices Behind Bars: Solutions-Based Advocacy for Prisoners of Conscience) պանելային քննարկումների ծրագրից հանվել է Արցախի վերջին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի անունը։

168.am-ի հետ զրույցում Գեղամ Ստեփանյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ինձ հարմար չէր ճամփորդել, ես եմ հրաժարվել և առաջարկել, որ իմ փոխարեն ուրիշ մարդ մասնակցի»,-ասաց նա։

Հարցին` իսկ մասնակցելո՞ւ է Ձեր փոխարեն որևէ մեկը, Ստեփանյանը նշեց.

Կարդացեք նաև

«Կոնկրետ իմ առաջարկած մարդը չի մասնակցելու, բայց հայկական կողմից՝ մասնավորապես եկեղեցուց և իրավաշտպաններից մասնակիցներ լինելու են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728