«Արցախյան հաղթանակը Ցեղասպանություն վերապրած ժողովրդի պատմական արդարություն վերականգնելու հաղթարշավի մեկնարկն էր, և իրենք նորից իրենց հանցավոր մտադրությամբ մեզ վերադարձրին ցեղասպանվածի, նահատակի կարգավիճակի շրջապտույտ»:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են սահմանազատման անվան տակ Հայաստանի մասնատման ծրագրին, մասնավորապես՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հնարավոր զիջմանը, նաև՝ ԱՄՆ այցի ընթացքում Փաշինյանի մի շարք պետականադավ հայտարարություններին, պարտությունը՝ որպես հաղթանակ, Արցախը՝ որպես բեռ, Հայոց ցեղասպանության հիշողությունը՝ որպես խոչընդոտ ներկայացնելու փորձերին։
Փաշինյանի հայտարարության մեջ տեղ գտած «նոր, մաքուր ու դատարկ էջից» առաջարկն իրականում նրա իշխանության ու նրա վարած քաղաքականության արդյունքում Արցախի փաթեթավորման գնահատականն է՝ Ադրբեջանի համար՝ «նոր, մաքուր ու դատարկ»։
«Կոնկրետ իմ առաջարկած մարդը չի մասնակցելու, բայց հայկական կողմից՝ մասնավորապես եկեղեցուց և իրավաշտպաններից մասնակիցներ լինելու են»։