Ո՞նց եղավ, որ Ալիևը Հայաստանի վրա հարձակվելու մասին է խոսում, բայց Ադրբեջանին զենք տալիս են. Հայկ Խալաթյան
«Բազմիցս տեսել ենք, որ ՀՀ իշխանությունները կարող են գնալ քայլերի, որոնց հետևում ոչ մի հաշվարկ չկա, և որոնք հետո շատ մեծ վնասներ են տալիս Հայաստանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով ԵՄ ուղղությամբ շարժվելու՝ Հայաստանի իշխանությունների քայլերին:
Անդրադառնալով «դեն գցելու» զենքերը Հայաստանին նվիրելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, նա հետևյալն ասաց. «Իլհամ Ալիևն անընդհատ խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, չի թաքցնում իր նպատակները՝ հարձակվել Հայաստանի վրա, բա ՆԱՏՕ անդամ երկրները՝ Իտալիա, Սլովակիա, Թուրքիայի մասին չենք խոսում, բա ո՞նց եղավ, որ մի երկիր չի թաքցնում իր նպատակները մյուս երկրի նկատմամբ, չգիտես՝ ինչու, ժողովրդավար երկրները շատ հանգիստ պատրաստ են փողի դիմաց զենք վաճառել: Իսկ կարո՞ղ է խնդիրը ոչ թե Արարատն է, որովհետև նախկինում մենք տեսել ենք, որ նույնիսկ Արևմուտքն է մեզ զենքեր վաճառել… Բա ո՞նց էր, որ այն ժամանակ ոչ մեկի համար խնդիր չէր Արարատը, մեզ հանգիստ զենք էին վաճառում կամ որևէ եվրոպական կամ միջազգային կառույց մտնելուց որևէ մեկը չի մտահոգվել Թուրքիայի կարծիքից, իսկ հիմա հենց Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում են՝ զենք չենք վաճառի, քանի Արարատը կա: Կարո՞ղ է վաղն էլ ասեն՝ քանի հայ եք, զենք չենք վաճառի»:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները հստակ ճանապարհ են վերցրել դեպի Թուրքիա. «Թուրքիայի սատելիտ դառնալու համար պետք է խզել հարաբերությունները ՌԴ հետ: Դրա համար լսում ենք նաև Ցեղասպանության հետ կապված այդ հայտարարությունները, որոնց նպատակը ոչ թե հատուկ հակառուսական քայլեր անելն է, այլ դրանք մասն են այն քաղաքականության, որ Հայաստանը պետք է դարձնեն Թուրքիայի սատելիտ»:
Մանրամասները՝ տեսանյութում: