Հայոց Եկեղեցու ու մշակութային ժառանգության դեմ նման պատերազմ ոչ արաբներն են տարել, ո՛չ մոնղոլները, ո՛չ օսմանները, ո՛չ էլ, անգամ, բոլշևիկները. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Սրանք Աստվածաշնչի փոխարեն Գեոքալփի տեսությունն (Պանթյուրքիզմ) են անգիր արել, քանի գնում՝ դրանում էլ ավելի եմ համոզվում: Այս աստիճանի հակահայ քաղաքականություն հայի ձեռամբ երբեք այս չափի հասած չկա:
Հայոց Եկեղեցու ու մշակութային ժառանգության դեմ նման պատերազմ ոչ արաբներն են տարել, ո՛չ մոնղոլները, ո՛չ օսմանները, ո՛չ էլ, անգամ, բոլշևիկները (չխառնե՛լ կոմունիստների հետ)։
Հ.գ. Նիկոլի օրոք Ադրբեջանին է հանձվել՝ 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան»: