Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ տնային կալանքների ոչ իրավաչափ լինելու հարցով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Քերոբյանը:

Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։

Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031