«Բոյկոտեք. ի՞նչ հսկիչ, բա որ QR-ը չաշխատեց, կթքեն էդ հսկիչի վրա». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որպեսզի քննարկեր հանրային տրանսպորտի թանկացման հարցը։ Սակայն հրավիրված նիստը չկայացավ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու նիստին։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը թեմայի վերաբերյալ հանդես եկավ ասուլիսով՝ հայտարարելով, որ քանի դեռ քաղաքային իշխանությունը չի վերացրել ստվերը, թալանը և մյուս երևույթները, հանրային տրանսպորտը չպետք է թանկացնի։

Նա համոզված է, երբ ստվերը վերացվի, ապա հանրային տրանսպորտի համար բավարար կլինի նաև 100 դրամ վճարելը։

«Երբ ստվերը վերացնեն, ծախսերը պարզ ու հրապարակային հրապարակված կլինի, 100 դրամն էլ բավարար է։ Իրենց մոտ այս համակարգը տոտալ ձախողվել է, այսինքն՝ «ԹելՍելը» մեր գլխին չարիք է, իմ կոչն է, որ բոյկոտեն, ինչի՞ համար, որպեսզի իրենց պարտականությունները կատարեն, դրանից հետո նոր մտնեն քաղաքացու գրպանը»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, աղբահանության վճարների վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը նույնպես խայտառակություն է։

Ինչ վերաբերում է լուրերին, որ փետրվարի 1-ին հանրային տրանսպորտում կլինեն հսկիչներ, և հնարավոր է՝ հայտարարված բոյկոտը չաշխատի, Մեսրոպ Մանուկյանը նկատեց.

«Օրինակ, ամեն օր 600 շարժակազմ դուրս է գալիս Երևանի փողոցներ, այսինքն՝ ամեն շարժակազմում առնվազն 2 հսկիչ պետք է լինի, ովքե՞ր են այս 1200 աշխատողները, ե՞րբ են նրանց գործի ընդունել, որ մենք չգիտենք։ Բյուջեով այս մարդկանց վճարումներն ինչպե՞ս է լինելու, ուզում եմ հասկանալ։ Բա որ մեկը մտավ տրանսպորտ, ու QR-ը չաշխատեց, կթքեն ուղիղ երեսին»,- շեշտեց Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս