
Հայտնի է դարձել քնի վրա կոֆեինի անսպասելի ազդեցության մասին

Սուրճ խմելը կարող է բացասաբար ազդել քնի որակի վրա, նույնիսկ եթե այն չխմեք անմիջապես քնելուց առաջ, ասել է ավստրալացի թերապևտ Կարիսա Գարդիները։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։
Գարդիները պարզել է, որ 100 միլիգրամ կոֆեինի չափաբաժինը կարելի է օգտագործել քնելուց չորս ժամ առաջ, սակայն 400 միլիգրամ չափաբաժինը կարող է խանգարել քունը, նույնիսկ եթե այն օգտագործվի քնելուց 12 ժամ առաջ:
Նա եզրակացրել է, որ այդքան երկար ժամանակահատվածի պատճառով սուրճ խմողները «կարող են դժվարանալ ճշգրիտ ընկալել կոֆեինի ազդեցությունը իրենց քնի որակի վրա»:
«Աշխարհի բնակչության մոտ 80 տոկոսը կոֆեին է օգտագործում, և այս սովորությունը կարող է առաջացնել քնի անբավարարության բարձր մակարդակ»,- ըստ shantnews-ի՝ ասել է Գարդիները: